Տիգրան
Տիգրան
Ծրագրաւորող, արտադրող, սպառող, կինոման։

Դառգետ գարեջրատուն

Դառգետ գարեջրատուն

Դառգետ գարեջրատունը Երեւանի լաւագոյն գարեջրատներից մեկն է, եթե ոչ ամենալաւը։ Այն գտնուում է Արամի 72 հացէում։

Ինձ գրաւում է նրանց ճաշակը, հիւրընկալութիւնը, ուտեստները եւ ի հարկէ գարեջուրը։ Խօսելով ճաշակի մասին՝ պէտք է նշեմ, որ հիացած եմ ոչ միայն գարեջրատան ինտերիորով, այլեւ նրանց գործարանի արտաքին տեսքով։ Հայաստանում հազուադէպ երեւոյթ է գեղեցիկ գործարանը։

Դառգետի ճաշացանկից փորձել եմ խոզի կողամիս (կծու թանձրուկով), հաւի թեւիկներ, Մարգերիտա եւ Կոտտո պիցցաները։ Ամէն ինչ համեղ էր եւ թարմ։ Ճաշացանկը ներառում էր ինչպէս մսային, այնպէս էլ բուսական ուտեստներ։

Գարեջրատան ամենակարեւոր չափորոշիչը թերեւս որակեալ գարեջուրն է։ Դառգետն առաջարկում է չֆիլտրուած գարեջրերի լայն տեսականի, ինչպէս աւանդական, այնպէս էլ մրգային համերով։ Ինձ դուր են գալիս «Բաւարական Վայցէն» եւ «Վիեննական Լագեր» տեսակները։

Երեկոյեան ժամերին Դառգետում ազատ սեղան գտնելը գրեթե անհնար է, այդ իսկ պատճառով խորհուրդ կը տամ նախօրօք ամրագրել սեղանը։

Հեռախօսահամար՝ 096 870 870
Կայք՝ https://dargett.com/hy

Իմ գնահատումը՝

մեկնաբանութիւններն օժանդակուած են Disqus-ով