Տիգրան
Տիգրան
Ծրագրաւորող, արտադրող, սպառող, կինոման։

Մեգամոլ Արմենիա առեւտրի կենտրոն

Մեգամոլ Արմենիա առեւտրի կենտրոն

Գնումներ կատարելու նպատակով այսօր երկրորդ անգամ այցելեցի նորաբաց «Մեգամոլ Արմենիա» առեւտրի կենտրոն, որը գտնուում է Նոր Նորքում` Գայի պողոտայ 16 հասցէում։

Առեւտրի կենտրոն լինելուց բացի այն նաեւ ներառում է կինոթատրոն, մանկական խաղասրահ, սրճարան, սուպերմարկետ եւ գեւղմթերային շուկայ։ Կարծում եմ` նման կառոյցի առկայութիւնը կարեւոր նշանակութիւն կունենայ ոչ միայն Նոր Նորք վարչական շրջանի, այլեւ մօտակայ համայնքների համար։

Խօսելով առեւտրի կենտրոնի թերութիւնների մասին` պէտք է նշեմ, որ չկային ինֆորմացիոն վահանակներ խանութների տեղակայութեան մասին։ Հաշուի առնելով, որ առեւտրի կենտրոնը նորաբաց է եւ բաւական մեծ, ինձնից երկար ժամանակ պահանջուեց ամբողջ տարածքով շրջելու եւ համապատասխան խանութները գտնելու համար։

Այստեղ չկային արտասահմանեան յայտնի եւ պահանջուած մի շարք ապրանքանիշներ, ինչպիսիք են օրինակ Փուլ ընդ Բէրը, Զառան եւ Բերշկան։

Յուսով եմ` ժամանակի ընթացքում Մեգամոլ Արմենիան կընդլայնի խանութների իր ցանկը եւ կը շտկի առկայ թերութիւնները։

Իմ գնահատումը՝

մեկնաբանութիւններն օժանդակուած են Disqus-ով