Մութաբոր
Մութաբոր
Բուսակեր եւ թափանցիկ։

Քրամբս սրճարան

Քրամբս սրճարան

«ՔՐԱՄԲՍ» սրճարանն իր այցելուներին է գրաւում համեղ հացաբուլկեղէնով ու անմիջական-ընկերական մթնոլորտով: Այս վայրի մասին լսել էի դեռեւս անցեալ տարի եւ գնացել իրենց աւանդական տաք շոկոլադը ճաշակելու: Սրճարանը կարելի է գտնել 2 հասցէներում՝ Մաշտոցի պող., 37 շէնք ու Բայրոնի փող., 6 շէնք: Ես այցելել եմ Սարեանի այգուն հանդիպակաց գտնուող սրճարանը եւ այլեւս կը խօսեմ վերջինիս մասին:

Պարտքս եմ համարում նկարագրել բարեյարմար սրահում տեղ գտած ձեռքի աշխատանքները՝ պատերին կախուած հեղինակային կտաւները, պահարաններին դրուած քանդակներն ու իրենց իւրօրինակ սպասքը: Ճաշացանկը հարուստ է թե՛ քաղցրեղէնով (եկլէրներ, տարտեր, չիզքէյքներ), թե՛ տարատեսակ խորտիկներով՝ ունեն սանդուիչներ, նաեւ բուսակերական, աղցաններ ու բէյգլներ: Ըմպելիքներից նախընտրում եմ նարնջով, կոճապղպեղով ու մեղրով թէյը. ունեն նաեւ տնական լիմոնադ, թարմ հիւթեր ու կաթնային քոքթէյլներ:

Սրահը ցերեկային ժամերին կիսադատարկ է, երեկոյեան աւելի կենսալի: Յարմար է ինչպէս ընկերական փոքր հաւաքոյթների, այնպէս էլ համակարգչով աշխատելու համար: Գնային առումով գրաւում է միջին միջակայքը, աշխատանքային ժամերը ճկուն են. գործում է առաւօտեան 8:30-ից մինչեւ ուշ երեկոյեան 12:00: Մեկնաբանութիւններում կարող էք թողնել Ձեր հաւանած ուտեստները, գտած թերութիւնները, կամ այն թեմաները, որոնց վերաբերեալ կուզէիք մեզ մօտ կարդալ:

Հեռախօսահամար՝ 010 537 013
Կայք՝ http://www.crumbs.am

Իմ գնահատումը՝

մեկնաբանութիւններն օժանդակուած են Disqus-ով