Մութաբոր
Մութաբոր
Բուսակեր եւ թափանցիկ։

Յու Տաքսի

Յու Տաքսի

«ՅՈՒ ՏԱՔՍԻ» ծառայութիւնից օգտուել եմ մի քանի ամիս առաջ։ Յաւելուածն, ի համեմատ իր երկու մրցակիցների գրպանային տարբերակների, շատ աւելի անյարմար է օգտագործման մէջ. տաքսի պատուիրելուց հասցէն ստիպուած եմ եղել քարտէզում ինքնուրոյն գտնելու՝ գրելու ու մեքենայաբար ստանալու փոխարէն: Հասանելիութեան առումով գանգատներ չունեմ, նոյն 3–10 րոպէի ընթացքում մեքենան մօտեցել է: Վարորդների մասին խօսելիս դժուարանում եմ ասել՝ արդյո՞ք «Յանդեքս Տաքսի»-ից առաւել է կամ պակաս։ Մտաբերում եմ երկու անյաջող դէպք: Մի անգամ վարորդը մատով հողաթափներով էր ու անթեւ ներքնաշապիկով, ճանապարհի ընթացքում անընդհատ բղաւում էր՝ անցորդների ու ուրիշ վարորդների վրայ: Մեկ ուրիշ անգամ էլ, մեքենան եկաւ եւ իմ փոխարէն մեկ ուրիշին վերցրեց, ու մինչ ես աւտոբուսով տուն էի գնում, իրենց յաւելուածով անծանօթի երթուղուն էի հետեւում: Պատուէրի աւարտից յետոյ, գնահատելուց մեկ աստղ նշեցի ու նաեւ գրեցի պատճառը, համակարգն ինձ ասաց, որ տուեալ վարորդն ինձ այլեւս չի սպասարկի: Պէտք է նշեմ, որ չնայած այս ամէնին, գիտեմ մարդկանց, ովքեր բաւականին գոհ են այս ծառայութիւնից. օրինակ՝ գործընկերներիս շրջանում բոլոր առցանց տաքսի ծառայութիւներից սա ամենաշատն են սիրում:

Իմ գնահատումը՝

մեկնաբանութիւններն օժանդակուած են Disqus-ով